ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Առաջին հաղթանակից հետո ունեցանք շատ լուրջ ձախողումներ»

«Առաջին հաղթանակից հետո ունեցանք շատ լուրջ ձախողումներ»
16.01.2014 | 15:22

irates.am-ի հարցերին պատասխանում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ:

-Պարոն Իսագուլյան, Դուք հանդես էիք եկել առաջարկով, համաձայն որի` պետք է տեղի ունենա ՀՀ երեք նախագահների հանդիպումը, որպեսզի քննարկվեն ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր: Որքանո՞վ եք իրատեսական համարում այդ առաջարկը: Հասարակության համար դա կարո՞ղ է լինել ընկալելի, երբ եղել են ջրբաժան առաջացնող իրադարձություններ:

-Չգիտեմ, թե հասարակությունը` ոնց, ես եմ ասում. ցանկացած խնդիր, լինի դա հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, ոչ թե պետք է տարանջատեին երեք նախագահներին, այլ` ընդհակառակը, միավորեին: Նրանք պետք է միասնաբար հանդես գային:

-Բայց հենց այդ իրադարձություններն են տարանջատել:

- Մենք առաջինը նախաձեռնեցինք այդ առաջարկը, որ նախագահները, վեհափառները պետք է միասին նստեն կլոր սեղանի շուրջ, քննարկեն ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրները, փորձեն գտնել լուծումներ: Չարեցին: Տեսեք Ուկրաինայի օրինակը: Ուկրաինայում բավականին լուրջ հաջողություններ ունեցան հենց այս ֆոնի վրա: Երբ տվյալ դեպքում Յանուկովիչին բան են ասում, նա ասում է` ստեղծել ենք նախագահների խորհուրդ, այնտեղ քննարկվում է: Տեսնում եք Մայդանը, կարող են դուրս գալ, հայտարարություններ անել: Մարդիկ կարողացան դրանով շահել:

Մարտի 1-ը ի՞նչ կապ ունի երեք նախագահների հանդիպման հետ, ի՞նչ ջրբաժան է գծել:

-Առաջին նախագահը ընդդիմության առաջնորդ էր, երկրորդը` գործող իշխանություն, երրորդը պետք է գար իշխանության:

-Ուրեմն հենց երեքն էլ պետք է շահագրգռված լինեն, որ նստեն, միասին փորձեն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Եթե նրանք երեքն էլ համատեղ հավաքվեն, քննարկեն ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերը, կունենանք մանևրելու, մեր երկրի վրա ճնշումները տարրալուծելու հնարավորություն:

Անձնական խնդիրները պետք է դնել մի կողմ: Մենք պետք է շահագրգռված լինենք, որ մեր նախագահի վրա չկարողանան ճնշումներ բանեցնել;

-Քաղաքական, հասարակական շրջանակներում վերջին շրջանում հաճախ է քննարկվում այն հարցը, որ երեք նախագահներն էլ պետք է հեռանան քաղաքականությունից, իրենց «էպոխան» ավարտվել է:

-Ամեն մարդ ինքն է որոշում քաղաքականությունից հեռանալու իր ժամանակը: Այնպես չէ, որ վերլուծաբանները, լրագրողները կամ քաղաքագետները պետք է որոշեն: Եթե կա դրա հասարակական պահանջարկը, այդ պահանջարկը կարող է ձևակերպվել ինչ-որ ձևով: Դա կարող է լինել հավաքների, միտինգների տեսքով: Չեմ բացառում, որ, եթե երեք նախագահներն էլ հավաքվեն մի սեղանի շուրջ, իրենք որոշեն, որ ժամանակն է, որպեսզի նոր մարդիկ գան քաղաքական ասպարեզ: Գիտեք ինչ, քանի դեռ իրենք ակտիվ դերակատարում ունեն, նոր քաղաքական գործիչները դժվարությամբ են բարձրանում այդ աստիճաններով: Իրենք կարող են այդ դեպքում իրենց աջակցությունը ցուցաբերել: Միայն այդ դեպքում է,որ իրենք պատմության մեջ տեղ կունենան, այլապես առաջին հաղթանակից հետո շատ լուրջ ձախողումներ ունեցանք:

-Պարոն Իսագուլյան, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ, երբ Դուք ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն էիք, չէիք հակադարձում շրջանառվող խոսակցություններին, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ է եղել Շուշիի ազատագրումից, այդ մասին հայտարարեցիք պաշտոնաթողությունից հետո:

-Երբ դու պաշտոնատար անձ ես, դա իր մեջ ունի որոշակի զսպաշապիկ: Երբ դու պաշտոնատար անձ ես, քո խոսքը կարող է ընկալվել որպես քո ղեկավարի հրահանգ, կամ նրա տեսակետ, և քո հայտարարություններով կարող ես շատ անհարմար վիճակի մեջ դնել քո ղեկավարությանը: Սա է խնդիրը:

Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 2149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ